Գլխավոր Լուրեր Պատահարներ Դիմակավորված 2 հոգի դանակի սպառնալիքի տակ փորձել են թալանել 69-ամյա կնոջը. վերջինս...

Դիմակավորված 2 հոգի դանակի սպառնալիքի տակ փորձել են թալանել 69-ամյա կնոջը. վերջինս մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է. shamshyan.com

732
0

Փետրվարի 6-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21։40-ի սահմաններում 2 դիմակավորված անձ թակել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 69-ամյա Գ. Խ-ի բնակարանի դուռը, ապա մուտքի մոտ սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածներ են հասցրել վերջինիս որովայնի շրջանին և պատճառել մարմնական վնասվածք։

Վերջինս աղմուկ է բարձրացրել, ու հարձակում իրականացրած անձինք դիմել են փախուստի։

Տուժածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ տուժածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։