Գլխավոր Լուրեր PanArmenian Media Group-ը դադարեցրեց գործունեությունը, Արթուր Ջանիբեկյանը դարձավ «Armenia TV»–ի և «Radio...

PanArmenian Media Group-ը դադարեցրեց գործունեությունը, Արթուր Ջանիբեկյանը դարձավ «Armenia TV»–ի և «Radio jan»–ի սեփականատեր

0
6179

Հայաստանում գործող խոշոր մեդիահոլդինգը` PanArmenian Media Group–ը, դադարեցնում է իր գործունեությունը կառույցում ներառված ընկերությունների բաժնետերերի կազմում կատարված փոփոխությունների պատճառով։

Այս մասին նշվում է ուրբաթ կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

«PanArmenian Media Group–ի հետ համագործակցող ընկերությունների բաժնետերերի կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, «ԱՏՎ»-ի բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր է դարձել գործարար, հեռուստատեսային մենեջեր, ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան թիվի» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանը, իսկ 49 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցվել է ամերիկյան «Panarm Inc.» ընկերությանը: Փոփոխություններ են տեղի ունեցել «Արմնյուզ» հեռուստաընկերության, «Լավ» ռադիո»-ի և «Թերթ.am» լրատվական կայքի բաժնետերերի կազմում: «Արմնյուզ»-ը, «Լավ» ռադիո»-ն (Ռադիո 107fm) և «Թերթ.am»-ն անցել են «Քառյակ Մեդիա»-ին (սեփականատերերն են ՀՀԿ–ից նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանն ու Կարեն Բեքարյանը, խմբգր.)։

Ըստ հաղորդագրության, «Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո Ջան»-ի (Ռադիոպռո) բաժնետոմսերի 100 տոկոսն արդեն հանդիսանում է հայտնի մեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։

«Հաշվի առնելով մասնակից ընկերությունների բաժնետերերի ցանկությունը՝ որոշում է կայացվել դադարեցնել «Պանարմենիան Մեդիա Գրուպի» գործունեությունը որպես մեդիա միավորում, լուծել նրա հետ համագործակցող բոլոր մեդիա ընկերությունների հետ կնքած կառավարման պայմանագրերը», – նշվում է հաղորդագրության մեջ։

«PanArmenian Media Group» ՓԲԸ–ն Հայաստանի խոշորագույն մեդիահոլդինգն էր, հիմնադրվել էր 2012թ.–ին։ Հոլդինգում, մասնավորապես, ներառված էին «Аrmenia TV»–ը, , «ԱՏՎ»–ն, «Armnews»ժը, առցանց ԶԼՄ–ները` tert.am–ը և BlogNews.am–ը, ինչպես նաև ԱՄՆ–ում հեռարձակվող PanArmenian TV հեռուստաընկերությունը