Գլխավոր Սպորտ Marca. «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը

Marca. «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը

652
0

«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը վաճառելու տարբերակը:

Marca-ին հայտնի է դարձել, որ կատալոնական ակումբում որոշել են՝ եթե մինչև մրցաշրջանի ավարտը 26-ամյա բրազիլացին լավ մարզավիճակ ձեռք չբերի, նրա տրանսֆերը վաճառքի կհանվի: Ընդ որում, «Բարսելոնայում» մտադիր են Կոուտինյոյի վաճառքից ստանալ մոտավորապես այնքան գումար, որքան ծախսել են նրա տրանսֆերը գնելիս:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարին Ֆիլիպե Կոուտինյոն «Լիվերպուլից» «Բարսելոնա» է տեղափոխվել 160 միլիոն եվրոյի դիմաց (ներառյալ բոնուսները):

Այս պահի դրությամբ Կոուտինյոյի տրանսֆերը գնելու երկու հավակնորդ կա՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:

Հավելենք, որ Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում Ֆիլիպե Կոուտինյոն մասնակցել է 20 հանդիպման, դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: