Գլխավոր Սպորտ «Ռեալը» հաղթեց «Աթլետիկոյին» և բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութեր)

«Ռեալը» հաղթեց «Աթլետիկոյին» և բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութեր)

1082
0

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում տեղի ունեցավ մադրիդյան դերբին «Աթլետիկոյի» եւ «Ռեալի» մասնակցությամբ: 3:1 հաշվով հաղթեց Արքայական ակումբը: Արգենտինացի Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրիմերայում:

16-րդ րոպեին հաշիվը մկրատաձեւ գեղեցիկ հարվածով բացեց «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն: Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մի քանի րոպե անց վերականգնեց հավասարությունը: Սակայն իսպանացի Սերխիո Ռամոսի եւ ուելսցի Գարեթ Բեյլի գոլերը ապահովեցին հյուրերի առավելությունը: Բեյլը 100-րդ գոլը խփեց մադրիդյան թիմում: Նա «Ռեալում» է 2013 թվականից:

«Ռեալը» 45 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ 1 միավոր գերազանցելով «Աթլետիկոյին», որը նահանջեց երրորդ տեղ: Առաջատար «Բարսելոնան» 22 խաղից հետո ունի 50 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Աթլետիկո» – «Ռեալ»՝ 1:3

Անտուան Գրիզման, 25 – Կազեմիրո, 16, Սերխիո Ռամոս, 42, 11մ, Գարեթ Բեյլ, 74

Հեռացում՝ Թոմաս Պարթի («Աթլետիկո»), 80, երկրորդ դեղին քարտ