Գլխավոր Լուրեր Շտապ օգնությունը կատեգորիկ հրաժարվում է թոքային և շնչառական ծանր հիվանդություն ունեցող քաղաքացիներին...

Շտապ օգնությունը կատեգորիկ հրաժարվում է թոքային և շնչառական ծանր հիվանդություն ունեցող քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց. Ն. Զոհրաբյան

0
783

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է, որ «շտապ օգնությունը» հրաժարվում է հիվանդներին տեղափոխել հիվանդանոց՝ բժշկական կենտրոնների գերհագեցվածության պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զոհրաբյանն ասաց փետրվարի 11-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում: «Վերջին 10 օրում ես անընդհատ ահազանգեր եմ ստանում տարբեր քաղաքացիներից, որոնք դիմում են «շտապ օգնություն», «շտապ օգնությունը» գալիս է ու կատեգորիկ հրաժարվում թոքային և շնչառական ծանր հիվանդություն ունեցող քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց:

Պատճառաբանությունը հետևյալն է՝ զանգահարեք, եթե տեղ կա, կտեղափոխենք, հիվանդանոցները գերհագեցած են, և չտեղափոխելու պայմանավորվածություն ունենք: Ես փորձեցի այս տեղեկությունը ճշտել, պարզվեց, որ ճիշտ է»,- ասաց Զոհրաբյանը: