Խորհդրարանում կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետ Փաշինյանը անդրադարձավ ակտիվիստից պատշոնյա դարձած մի տեսակի, որը շարունակում է ընդդիմադիր մնալ՝ «ով աչքիս դեմը գալիս է՝ քլնգում է», ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ է գրում եւ գնում է ստուգելու որեւէ կազմակերպություն՝ «առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնա, ասենք, փաստորեն դուք մինչեւ ստուգելը դուք արդեն որոշել եք»։
Ում էր նկատի ունեցել Փաշինյանը՝ լրագրողի հարցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց․
«Այսօր, կառավարության նման օրինակները քիչ չեն։ Դա ընդհրանրական, այսպես ասած, ակտիվիստ մերօրյա պաշտոնյայի մասին էր խոսքը, որի օրինակները մենք ունեցել ենք, եւ որի համապասխան հետեւոթյունները արել ենք, եւ այդ մարդիկ կամ այլեւս էլ պետական պաշտոնյա չեն կամ իրենք իրենց վարքագիծը փոխել են»։