Գլխավոր Քաղաքական Տպավորություն է, որ նախկին իշխանություններին թիրախավորելով փորձում են ծածկել այսօրվա պրոբլեմները. Մարուքյան

Տպավորություն է, որ նախկին իշխանություններին թիրախավորելով փորձում են ծածկել այսօրվա պրոբլեմները. Մարուքյան

0
739

Եթե կառավարության ծրագրում չկան թվեր, հնարավոր չի լինելու մշտադիտարկում ներկայացնել կառավարության ծրագրի իրականացման նկատմամբ, նման պայմաններում մշտադիտարկումը չի կարող արդյունավետ լինել: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա անդրադարձավ նաեւ նախկին իշխանություններին հիշատակելուն՝ նշելով, որ ինքը կարծում էր՝ հեղափոխությունից հետո այդ թեման փակվելու է. «Կա իշխանություն, մարդիկ փոխանակ կենտրոնանան այսօրվա իշխանության վրա, տեսնեն՝ ինչ է անում իշխանությունը, օգնեն, տեսնեն՝ սխալ բան է անում, քննադատեն, դեռ կենտրոնացած են նախկին իշխանությունների վրա ու անընդհատ նույն քննարկումներն են: Ուզում եմ հասկանալ՝ կարո՞ղ է նախկին իշխանություններին թիրախավորելով փորձեն ծածկել այսօրվա պրոբլեմները, այո, ես ունեմ այդպիսի տպավորություն»: