Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկեց, սակայն այնուհետև հետաձգվեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննությունը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:
«Քննիչը չէր ներկայացել դատական նիստին: Ասել էր` դատական նիստը հետաձգվի, ծանրաբեռված է այլ գործերով, այդ պատճառով նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 26-ը»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ պաշտպանական կողմը միջնորդել է շուրջ 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Գրիգորյանին: