Գլխավոր Սպորտ էլ երբեք չեմ գլխավորի Մադրիդի «Ռեալը». Արսեն Վենգեր

էլ երբեք չեմ գլխավորի Մադրիդի «Ռեալը». Արսեն Վենգեր

924
0

beIN Sports-ի եթերում Արսեն Վենգերը խոսել է Մադրիդի Ռեալը գլխավորելու մասին։

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր՝ «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը հավասար է զրոյի:

««Ռեալն» ինձանով հետաքրքրվել է ավելի շատ, քան մեկ անգամ: Բայց հիմա պետք է ասեմ, որ ինձ համար ամեն ինչ ավարտվել է: Ինձ թվում է, որ, եթե դուք հարցնեք յուրաքանչյուր մարզչի, թե արդյո՞ք իրեն հետաքրքրում է «Ռեալում» աշխատելը, ապա ցանկացածը կասի. «Այո, դա աշխարհի մեծագույն ակումբն է»:

Ինձ կանգնեցրել է հավատարմությունը «Արսենալի» նկատմամբ: Այն ժամանակ մենք ապրում էինք սեփական արժեքներով և մարզադաշտ էինք կառուցում: Վստահեցրի ակումբին, որ կմնամ, և լիարժեք գոհ եմ այդ որոշումից»:

Հիշեցնենք, որ Վենգերը ղեկավարել է «Արսենալը» 22 տարի: