Գլխավոր Լուրեր Միջազգային Մոսկվան կշարունակի ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. Զախարովա

Մոսկվան կշարունակի ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. Զախարովա

2306
0

Մոսկվան կշարունակի ակտիվ դերակատարություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, և ցանկություն կա ավելի մոտեցնել կարգավորումն այն ճանապարհներով, որոնք ճանաչված և քաղաքակիրթ են և որոնց արդյունավետությունն իսկապես ստուգված է: Այս մասին չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ ցանկություն կա մոտեցնել կարգավորումն այն մեխանիզմների օգնությամբ, որոնք ընդունված և ստուգված են արդյունավետության առումով. «Ըստ համարակալված կարգի որևէ ջութակ նվագելու ցանկություն չկա: Կա ցանկություն մոտեցնել կարգավորումն այն միջոցներով, որոնք ճանաչված և քաղաքակիրթ են և իսկապես ստուգված են արդյունավետության առումով: Մենք շատ ակտիվ դեր ենք խաղացել և կշարունակենք դա անել»:

Նոր տեսանյութ.