Գլխավոր Իրավական Հարություն Մաշադյանը Երևանի կայազորի զինվորական դատախազը չէ. ՀՀ դատախազության պարզաբանումը

Հարություն Մաշադյանը Երևանի կայազորի զինվորական դատախազը չէ. ՀՀ դատախազության պարզաբանումը

1011
0

Tert.am-ը գրում է.

Դատախազ Հարություն Մաշադյանը 2018 մարտին նշանակվել է ՀՀ դատախազության Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։ 2019-ի փետրվարի 4-ին փոխադրվել է ՀՀ դատախազության Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նոր նշանակում է արվել, և որտեղ է նշանակվել Հարություն Մաշադյանը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ:

«Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը՝ սկսած մասնագիտությունից մինչև զինվորական ծառայությունը, և 2018 թվականի մարտից ընդունվել է դատախազության համակարգ՝ որպես դատախազ, նա երրորդ դասի խորհրդական է։ Հրապարակումներն այն մասին, թե Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի դատախազ, իրականությանը չեն համապատասխանում։ Այդ պաշտոնը զբաղեցնում է Արթուր Անտոնյանը, Մաշադյանը դատախազության պաշտոնյա չէ, նա դատախազ է։ Նշանակման պահին գործող օրենքը տարիքային սահմանափակում չի սահմանել»։