Գլխավոր Լուրեր Պատահարներ «Արմենիա» ԲԿ-ի բակում հայտնաբերվել է նույն հիվանդանոցում բուժվող տղամարդու դին. Նա իրեն...

«Արմենիա» ԲԿ-ի բակում հայտնաբերվել է նույն հիվանդանոցում բուժվող տղամարդու դին. Նա իրեն ցած է նետել 6-րդ հարկից

0
1055

Երեւանում, այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 83-ամյա Մկրտիչ Բարսեղյանի դին, ով նշված հիվադանոցում բուժում էր ստանում և նա իրեն 6-րդ հարկից ցած է նետել։

Փաստի առթիվ քննիչ Տ. Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։