Քրեակատարողական ծառայության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, փախուստի մեջ գտնվող Հայկ Վաչեի Գալստյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքից: Նա փախուստի էր դիմել «Արմենիա» բժշկական կենտրոնից փետրվարի 18-ին:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հայկ Գալստյանը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, այնուհետև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Կատարվում է քննություն։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...