Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ». Թեժ պայքար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար. առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար...

«Հրապարակ». Թեժ պայքար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար. առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է

658
0

«Մեր տեղեկություններով՝ թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագծով առաջիկայում Սփյուռքի նախարարությունը կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին և աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:

Այն լինելու է պետական հայեցողական պաշտոն, որը զբաղեցնողը ենթակա և հաշվետու է վարչապետին։ Նա է հանձնակատարին պաշտոնի նշանակելու, ազատելու և այլն։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար կարող է նշանակվել առնվազն 2 օտար լեզվի իմացությամբ, 5 տարվա աշխատանքային ստաժ և բարձրագույն կրթություն ունեցող անձը։

Հիշեցնենք, որ Բաբկեն Տեր-Գրիգորյանը ծնվել է Փարիզում, մեծացել և կրթությունը ստացել է ԱՄՆ-ում և մեզանում հայտնի է որպես Պուտինի դեմ ակցիաների ջերմեռանդ մասնակից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: