Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ». Ռուսական էսկադրիլիայի ստուգողական-ճանաչողական այց Հայաստան՝ հասկանալու, թե ինչ պառլամենտի հետ գործ...

«Հրապարակ». Ռուսական էսկադրիլիայի ստուգողական-ճանաչողական այց Հայաստան՝ հասկանալու, թե ինչ պառլամենտի հետ գործ ունեն

0
1379

«Օրերս ՀՀ-ում գտնվող Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է ոչ միայն ԱԺ ուժերի, այլև որոշ արտախորհրդարանականների հետ: ԱԺ արտաքին կապերով զբաղվող մեր աղբյուրը պատմեց․ «Սա ռուսական էսկադրիլիայի ստուգողական-ճանաչողական այցն էր Հայաստան` հասկանալու, թե ինչ պառլամենտի հետ գործ ունեն իրենք։

Բայց ռուս գործընկերները տարակուսած էին «Իմ քայլի» հետ հանդիպումից հետո․ մինչ այս պահը խորհրդարանական մեծամասնությունը չունի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, բավականին աղոտ են պատկերացումներն ապագա միջխորհրդարանական համագործակցության դետալների առումով, թե ինչ հարթակներում, ինչ ձևաչափերով, այդ թվում և միջազգային ասպարեզում, պետք է համատեղ հանդես գան։

Նկատել են, որ ոմանք ունեն լեզվական ակնհայտ խնդիրներ։ Բայց գոհ էին «Լուսավոր Հայաստանի» հետ հանդիպումից, արտախորհրդարանական ուժերից հանդիպել են ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: