«Հայաստանի երկու՝ Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները կանգնած են լուծարման եզրին: Պատճառը իրանական անհամեմատ ավելի էժան ցեմենտն է, որի հետ գնային առումով հնարավոր չէ մրցակցել:
Խնդիրը եղել է նաև նախկինում, բայց հիմա ավելի սրված է: Եթե այս գործարանները դադարեցնեն իրենց գործունեությունը, առանց աշխատանքի կմնան մի քանի հազար աշխատողներ: Բացի այդ, Հայաստանը կզրկվի այնպիսի ռազմավարական արտադրանք թողարկելու հնարավորությունից, ինչպիսին ցեմենտն է:
Վրաստանն արգելել է իրանական ցեմենտի ներմուծումը, և վրացական ընկերությունները ցանկանում են գնել հայկական գործարանների վառարանները»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...