Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները լուծարման եզրին են

«Ժամանակ». Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները լուծարման եզրին են

0
956

«Հայաստանի երկու՝ Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները կանգնած են լուծարման եզրին: Պատճառը իրանական անհամեմատ ավելի էժան ցեմենտն է, որի հետ գնային առումով հնարավոր չէ մրցակցել:

Խնդիրը եղել է նաև նախկինում, բայց հիմա ավելի սրված է: Եթե այս գործարանները դադարեցնեն իրենց գործունեությունը, առանց աշխատանքի կմնան մի քանի հազար աշխատողներ: Բացի այդ, Հայաստանը կզրկվի այնպիսի ռազմավարական արտադրանք թողարկելու հնարավորությունից, ինչպիսին ցեմենտն է:

Վրաստանն արգելել է իրանական ցեմենտի ներմուծումը, և վրացական ընկերությունները ցանկանում են գնել հայկական գործարանների վառարանները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: