Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատը «Հայաստան» համահայկական հիմնադրամում բացահայտել է խոշոր չափի լրջագույն չարաշահումներ

«Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատը «Հայաստան» համահայկական հիմնադրամում բացահայտել է խոշոր չափի լրջագույն չարաշահումներ

1373
0

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հաշվեքննիչ պալատը 2018թ. ստուգումներ է իրականացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամում:

Ընդ որում, այդ հարցը Հաշվեքննիչ պալատի ծրագիր մտել է խորհրդի արտահերթ նիստով և ոչ թե խորհրդարանի հաստատված տարեկան ծրագրով:

Մեր աղբյուրների պնդմամբ՝ բացահայտվել են խոշոր չափի լրջագույն չարաշահումներ: Ավելին՝ մեր աղբյուրների պնդմամբ՝ Հաշվեքննիչ պալատը այս բացահայտումները ուղարկել է դատախազություն:

Համահայկական հիմնադրամի հետ կապված ստուգումների արդյունքները և եզրակացությունը դեռ չեն հրապարակվել: Դա­տախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց այն փաստը, որ Հաշվեքննիչ պալատից նման նյութեր են ստացվել: Վերջինս նշեց, որ հիմա նյութերը ուսումնա­սիրվում են իրավական եզրակացություն տալու համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: