««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հաշվեքննիչ պալատը 2018թ. ստուգումներ է իրականացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամում:
Ընդ որում, այդ հարցը Հաշվեքննիչ պալատի ծրագիր մտել է խորհրդի արտահերթ նիստով և ոչ թե խորհրդարանի հաստատված տարեկան ծրագրով:
Մեր աղբյուրների պնդմամբ՝ բացահայտվել են խոշոր չափի լրջագույն չարաշահումներ: Ավելին՝ մեր աղբյուրների պնդմամբ՝ Հաշվեքննիչ պալատը այս բացահայտումները ուղարկել է դատախազություն:
Համահայկական հիմնադրամի հետ կապված ստուգումների արդյունքները և եզրակացությունը դեռ չեն հրապարակվել: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց այն փաստը, որ Հաշվեքննիչ պալատից նման նյութեր են ստացվել: Վերջինս նշեց, որ հիմա նյութերը ուսումնասիրվում են իրավական եզրակացություն տալու համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: