Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». Բաբկեն Թունյանը Կարեն Կարապետյանի կառավարությունն է գովազդում

«Ժամանակ». Բաբկեն Թունյանը Կարեն Կարապետյանի կառավարությունն է գովազդում

0
882

«ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հայաստանի 2018թ. տնտեսական ցուցանիշները ըստ եռամսյակների, որից երևում է, որ 2018 թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը եղել է 9,9 տոկոս, երկրորդ եռամսյակում՝ 7,4, իսկ հաջորդ եռամսյակներին՝ 2,5 և 3,4:

Առաջին եռամսյակում վարչապետը Կարապետյանն էր, երկրորդ եռամսյակում նա զրկվեց վարչապետությունից, և սկսվեց տնտեսական աճի նվազումը, իսկ երրորդ և չորրորդ եռամսյակներում վարչապետն արդեն Նիկոլ Փաշինյանն էր:

Այս ցուցանիշներից կարելի է միայն մի եզրակացություն անել՝ որքան լավ կլիներ Հայաստանի համար, եթե Կարեն Կարապետյանը շարունակեր մնալ վարչապետ:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը լրագրող Բաբկեն Թունյանի հետ կառավարության գործունեությունը գովազդելու պայմանագիր ուներ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: