«Փետրվարի 21-ին Հայաստան է ժամանում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, որի երևանյան այցի ընթացքում երկու երկրների նախարարները կստորագրեն ռազմական ոլորտում հայ-վրացական գործակցության համաձայնագիր: Հայաստանն ու Վրաստանը գտնվում են անվտանգության տարբեր վեկտորներում: Վրաստանն իր անվտանգության գերակա ուղղություն է դիտարկում եվրաատլանտյան բևեռը, Հայաստանի համար գերակայությունը մնում է ռուսական ուղղությունը, և այստեղ է գործակցության հիմնական ծավալը:
Մյուս կողմից՝ իրական քաղաքականության ռեժիմում ռեգիոնալ անվտանգության համակարգը, սկսած 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից և ուղեկցվելով աշխարհաքաղաքական ավելի լայն զարգացումներով, ենթարկվում է առանցքային շարժերի և տրանսֆորմացիաների, որտեղ Հայաստանն ու Վրաստանն ունեն հիմնարար դեր: Գործնականում այդ դերն անփոխարինելի է որպես ռեգիոնալ անվտանգության նոր առանցք, հաշվի առնելով շրջակա բազմաթիվ գործոններ, որոնք առաջ են բերում Հայաստանի եւ Վրաստանի համար հիմնարար մարտահրավերներ ու ընդհանուր շահեր:
Գործնականում դրանք կենսական շահեր են, այսինքն՝ ներառում են խնդիրներ, որոնք գործնականում պայմանավորում են հայկական և վրացական պետությունների հետագա գոյությունը: Ըստ այդմ՝ հասկանալի և պատկերացնելի է, թե որքան ուժեղ են այդ շահերը այն հակադիր վեկտորների համեմատ, որ Հայաստանն ու Վրաստանը ունեն ռազմաքաղաքական, անվտանգային մակարդակում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: