«Փետրվարի 28-ին նշանակված է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի նպատակը գործող ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության կազմակերպումն է: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 32 անդամ ունի, որոնցից 16-ին նշանակում է իշխանությունը, իսկ 16-ին՝ բուհը: Մեր տեղեկություններով՝ բուհի կողմից ընտրված անդամներին այս օրերին հրավիրում են ոստիկանություն և ԱԱԾ ու խիստ հրահանգում խորհրդի նիստի ժամանակ քվեարկել Սիմոնյանի պաշտոնանկության օգտին:
Իր հերթին, Սիմոնյանն էլ է հանդիպում է խորհրդի անդամներին և հորդորում չվախենալ ճնշումներից ու քվեարկել ըստ իրենց համոզմունքների»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: