«Կառավարությունը, կարծես, սկսել է տեղեկատվական բլոկի «ամրացման» աշխատանքները. «Փաստի» հավաստի տեղեկություններով՝ իրենց հավատարիմ հասարակական կազմակերպությունների սեկտորից ուժեր են գեներացնում ընդհանուր պետական քարոզչամեքենան ուժեղացնելու համար:
Թերթը պարզել է, որ մասնավորաբար խոսքը հստակ արևմտյան աղբյուրից սնվող մի ամբողջ կազմակերպության աշխատակիցներին պետական տեղեկատվական դաշտում դիրքավորելու մասին է: Սակայն առաջնային խնդիրն այն է, որ կառավարությունում ոմանք արդեն անհանգստություն ունեն, որ այս հատվածն իր տեղեկատվական ու սոցցանցային հարթակներով կարող են հարվածել պետության հիմնասյուներին՝ բանակ, Արցախ, եկեղեցի:
Թերթի տեղեկություններով՝ արդեն որոշ հրապարակումներ նետվել են դաշտ, մասնավորաբար Արցախի ուղղությամբ՝ նպատակ ունենալով «տակից» քարկոծել և անվանարկել արցախցիներին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: