Գլխավոր Լուրեր Մամուլ «Փաստ». Ո՞ւմ համար է «կարվում» ԵՊՀ ռեկտորի պաշտոնը

«Փաստ». Ո՞ւմ համար է «կարվում» ԵՊՀ ռեկտորի պաշտոնը

909
0

«ԵՊՀ-ում ընթացող խմորումները, հատկա­պես այն, որ երեկ հոգաբարձուների խորհր­դի նիստի օրակարգը չհաստատվեց, ու նիս­տը հետաձգվեց, առաջացրել է վարչապետի և հատկապես ԿԳ նախարարի զայրույթը:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առա­ջիկայում նոր, ավելի լայն թափով գործընթացներ են սպասվում: Մասնավորաբար, ամեն ինչ արվելու է ռեկտորի հրաժարակա­նին հնարավորինս արագ հասնելու համար: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից բացի, ակ­տիվորեն շրջանառվում է նաև ԿԳ նախկին փոխնախարարի, այժմ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի անունը, ով ժա­մանակին համարվում էր ԵՊՀ հոգաբարձու­ների խորհրդի նախագահի հիմնական թեկ­նածուներից մեկը:

Հովհաննիսյանը ներկա­յումս զբաղեցնում է ԱԺ կրթության, գիտու­թյան, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, սակայն ի սկզբանե իշխանու­թյունները, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը, խոստացել էր հանձնաժողովի նախագա­հի պաշտոնը:

Մեր տեղեկություններով՝ հի­մա արդեն ուզում են «կոմպենսացնել»՝ խոս­տանալով ԵՊՀ ռեկտորի հաստիքը: Ի դեպ, առաջիկայում, ամենայն հավանականու­թյամբ, կյանքի կկոչվի ԵՊՀ կանոնադրու­թյան՝ վաղուց մտադրված փոփոխությունը, ըստ որի՝ դոկտորի գիտական կոչման պար­տադիր լինելու հանգամանքը, որը գործում է այսօր, վերանալու է, և գիտությունների թեկնածուի կոչումով հնարավոր կլինի զբաղեց­նել ռեկտորի պաշտոնը:

Սակայն, մեր աղ­բյուրների պնդմամբ՝ համալսարանում, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդում շատե­րը դեմ են այս թեկնածությանը, ինչն էլ երեկ­վա ձախողման պատճառներից մեկն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: