Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ». «Մեզ մոտ սորոսականներ չկան, եթե եղել են, հեղափոխել ենք». «Իմ քայլում»...

«Հրապարակ». «Մեզ մոտ սորոսականներ չկան, եթե եղել են, հեղափոխել ենք». «Իմ քայլում» հերքում են, թիմում խմորումներ չկան

1836
0

«Լենա Նազարյանի և լրագրողների հարաբերությունները բարդ են դասավորվում, նա շատ դժվար է պատասխանում լրագրողների հարցերին, և, այնուհանդերձ, իր աշխատասենյակի դուռը լրագրողի վրա փակել պատրաստվող ԱԺ խոսնակին հասցրինք հարցնել՝ թիմում կարծես խնդիրներ կան, պայմանականորեն ասած` «սորոսականների» և «Իմ քայլի» հիմնադիր-անդամների միջև, ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը։

«Չկան նման խնդիրներ»: Նույնը Լևոն Տեր-Պետրոսյանի, Լևոն Զուրաբյանի հայտարարությունները, անցումային արդարադատությանն ու ընտրական գործընթացներին առնչվող խնդիրները ծրագրում չներառելու մասով և այլն։ «Վարչապետն արդեն արձագանքել է այդ ամենին, ինչ-որ ենթադրություններ եք անում, բայց էդպիսի բաներ չկան մեզ մոտ»,- կիսափակ դռան միջից պատասխանեց Նազարյանը և դուռը ծածկեց:

Նույն հարցն ուղղեցինք «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանին` խմորումներ կա՞ն թիմում։ «Դա ընդամենը տպավորություն է»: Այսինքն՝ ձեր ֆրակցիայում ամեն ինչ հոյակա՞պ է։ «Տարակարծություններ, ինչ խոսք, առկա են, սակայն այդ տարակարծությունները թող նման տպավորություն չստեղծեն, թե խմորումներ են։ Հա, ի դեպ, մեր մոտ սորոսականներ չկան»: Բա ի՞նչ եղան։ «Չկան, եթե եղել էլ են, հեղափոխել ենք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: