Գլխավոր Իրավական Երևանում գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված ֆիլիպինցիներին բաց են թողել` թարգմանիչ չլինելու...

Երևանում գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված ֆիլիպինցիներին բաց են թողել` թարգմանիչ չլինելու պատճառով

1393
0

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 1-ին, Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ Օլեսյա Մելնիկովան և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:20-ից մինչև 15:10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալու գործադրմամբ, բացել են իր բնակարանի դուռը և մտնելով ներս` այնտեղից գողացել ՌԴ 10 հազար ռուբլի և բիժուտերիայի մատանի:

Ֆոտլրագրողը հայտնում է, որ դիմումատուն ոստիկաններին հայտնել է, որ նշված գողության մեջ ինքը կասկածում է բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող ոմն Ջեֆին: Ոստիկանության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ Ջեֆը Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի Ջեֆ Բելտրանն է, որին նույն օրը՝ երեկոյան 20:30-ին, Սայաթ-նովա պողոտայի 15 շենքից, իր ընկերոջ՝ Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի Մերիլին Ափրոդայի հետ ներկայացրել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Թարգմանիչ չլինելու պատճառով հետաքննիչը հնարավորություն չի ունեցել ֆիլիպինցիներից բացատրություն վերցնել, որից հետո նրանց բաց են թողել: