168.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական համալսարանում հանդիպում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Սակայն հանդիպմանը ներկա չէ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որը նախկինում միշտ ներկա էր լինում նման հանդիպումների ժամանակ։
168.am-ը Արամ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ ներկա չէ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Դա տնտեսագետների հետ, և ոչ միայն՝ Համալսարանի, հանդիպում-գիտաժողով է։ Այո, ներկա չեմ այդ հանդիպմանը, դե, օրենքն է այդպես՝ ոչ բոլոր հանդիպումներին եմ ես լինում»,- ասաց Արամ Սիմոնյանը։
Հարցին՝ այսինքն՝ որևէ խնդիր չկա՞, հնարավո՞ր է՝ հանդիպման ավարտին հանդիպի վարչապետին, Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ որևէ խնդիր չկա:
«Վերջում չեմ հանդիպելու, մեր պրոռեկտորներն են, դեկանի հետ միասին, գնացել հանդիպմանը»,- եզրափակեց ԵՊՀ ռեկտորը։
Զվարթ Խաչատրյան