Գլխավոր Լուրեր Միջազգային Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը 310-ի է հասել, սկսվել է զոհերի...

Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը 310-ի է հասել, սկսվել է զոհերի զանգվածային հուղարկավորությունը (լուսանկարներ)

1180
0

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում որոտացած 8 պայթյունների հետևանքով զոհերի թիվը 310-ի է հասել, ևս 480-ը վիրավոր են, գրում է The Guardian-ը: Ավելի վաղ հաղորդվել էր 290 զոհի մասին:

Շրի Լանկայի իշխանությունները ողբերգության առնչությամբ ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել՝ խնդրելով բնակիչներին տների մոտ սպիտակ դրոշներ կախել: Տեղի ժամանակով ժամը 8:30-ի սահմաններում կղզային պետության բնակիչները 3 րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը, այնուհետև սկսվել է զոհերի զանգվածային հուղարկավորությունը:

Հիշեցնենք, որ անցած կիրակի՝ Սուրբ Հարության օրը, Շրի Լանկայի եկեղեցիներում և հյուրանոցներում ընդհանուր առմամբ 8 պայթյուն էր որոտացել: Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 30 կասկածյալի:

Երկրի իշխանություններն ահաբեկչության համար մեղադրում են իսլամիստ ծայրահեղականների «Ազգային Թհովֆիք Ջամաաթ» խմբավորմանը, որը քիչ է հայտնի և մինչ այդ լուրջ հարձակումներ չի իրականացրել:

Հաղորդվում է նաև, որ Շրի Լանկայի անվտանգության ծառայությունը պայթյուններից առնվազն 10 օր առաջ զգուշացվել է ծրագրվող հարձակման մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել, մինչդեռ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են զգուշացմանն անտեղյակ լինելու մասին:

Աղբյուր՝ Tert.am

Նոր տեսանյութ.