Այսօր դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արամ Գրիգորյանից, որը հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայի 71 հասցեում գործող դեղատանը դիմակավորված անձը դանակի սպառնալիքի տակ գումար է հափշտակել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը դիմակավորված մտել է Արցախի պողոտայի 10 շենքում գործող «Հելփ» դեղատուն և այնտեղ գտնվող դեղագետի կյանքին սպառնալիքներ տալով՝ հափշտակել է խոշոր չափի գումար, մի քանի տուփ տարբեր տեսակի դեղորայք, դեղագետի՝ «Սամսունգ» բջջային հեռախոսը, ոսկյա մատանին, դրամապանակը, որում, կայքի տեղեկություններով, եղել է դեղագետին պատկանող 40 հազար դրամ գումար և բանկային մի քանի քարտ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։