Գլխավոր Լուրեր Միջազգային Ադրբեջանը բողոքի նամակներ է ուղարկել Արցախի անկախությունը ճանաչած Կոլորադոյի Սենատի յուրաքանչյուր անդամին

Ադրբեջանը բողոքի նամակներ է ուղարկել Արցախի անկախությունը ճանաչած Կոլորադոյի Սենատի յուրաքանչյուր անդամին

1265
0

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ամերիկյան Կոլորադո նահանգի Սենատի ընդունած բանաձևը, որով ճանաչվում է Արցախի Հանրապետության անկախությունը:

Ինչպես փոխանցում է ադրբեջանական աղբյուրը, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան փորձել է հերքել Արցախի անկախության ճանաչման փաստը՝ մեկնաբանելով, որ բանաձևի տեքստը չի արտացոլում նման որոշում:

Վերջինս հավելել է, որ նման «խորհրդանշական բանաձևերի ընդունումը գործնական և իրավական նշանակություն չունի»:

Աբդուլաևան հայտնել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան միջոցով նամակներ են ուղարկվել Կոլորադոյի Սենատի յուրաքանչյուր անդամին:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Կոլորադոյի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, որի առանձին կետով ճանաչել է նաև Արցախի անկախությունը։