Գլխավոր ՇոուԲիզ Արցախցի Միշան ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողներին ցույց է տվել հայրենիքն ու հայկական...

Արցախցի Միշան ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողներին ցույց է տվել հայրենիքն ու հայկական խոհանոցը (տեսանյութ)

2577
0

Ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողների քվեարկությամբ նկարահանող խումբը հատուկ հաղորդում է պատրաստել «Ձայնը. երեխաներ 6» հեռուստանախագծի եզրափակչի մասնակից արցախցի Միշա Գրիգորյանի հետ:

Ինչպես նշում է Rusarminfo-ն, 10-ամյա Միշան տեսահոլովակում ցուցադրում է հայրենի Ստեփանակերտը, հեծանիվ է վարում Շուշիում, որտեղ այցելում է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Միշան հեռուստասիտողներին ծանոթացնում է ընտանիքի անդամների հետ, որոնց հետ միասին ցույց է տալիս, թե ինչպես են պատրաստում Ժենգյալով հացը:

«Մեր Հայաստանը շատ հյուրընկալ է, և խոհանոցը շատ համեղ է: Այսօր կծանոթանաք հայկական խոհանոցի հետ», – ասում է Միշան:

Միշան նշել է, որ ցանկանում է հաղթել մրցույթում և չհիասթափեցնել իր մարզիչ Վալերի Մելաձեին: