Գլխավոր Լուրեր Միջազգային Դոնալդ Թրամփը չեղարկել է հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ

Դոնալդ Թրամփը չեղարկել է հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ

0
2199

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Սպիտակ տունը հայտնում է, որ Թրամփը նամակ է գրել Կիմ Չեն Ընին, որում հայտնել է Սինգապուրում հունիսի 12-ին նախատեսված հանդիպման չեղարկման մասին:

Թրամփը նշել է, որ ինքը շատ է ցանկացել հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, սակայն, ցավոք, նրա «վերջին հայտարարությունը, որը լի էր զայրույթով եւ բաց թշնամանքով», դրդել է նրան այն մտքին, որ երկար սպասված հանդիպումը ներկա պահին տեղին չէ:

«Դուք խոսում եք ձեր միջուկային հնարավորությունների մասին, սակայն մեր հնարավորություններն այնքան մեծ ու հզոր են, որ ես աղոթում եմ յուրաքանչյուր օր, որպեսզի մենք ստիպված չլինենք դրանք օգտագործել»,- նշվում է նամակում: «Հույս ունեմ, որ մեր հանդիպումը մի օր կկայանա: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ (ամերիկյացի) պատանդների ազատ արձակման համար, որոնք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ: Դա մի ազնիվ ժեստ էր, որը մենք գնահատեցինք»,- նշել է Թրամփը:

Թրամփը Կիմ Չեն Ընին կոչ է արել, որպեսզի մտափոխվելու դեպքում նա չհապաղի եւ գրի իրեն: «Աշխարհը եւ, մասնավորապես, Հյուսիսային Կորեան զրկվեցին երկարատեւ խաղաղության, բարգավաճման եւ կայունության լավ հնարավորությունից: Սա բաց թողնված հնարավորություն է՝ տխուր պահ պատմության համար»,- գրել է Թրամփը: