Գլխավոր Քաղաքական «Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի»....

«Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի». Արմեն Սարգսյան

1898
0

168.am-ը գրում է.

Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի: Այս մասին ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք պետք է «սուպերվարչապետության» լիազորություններ նվազեցվեն:

«Երբ ժամանակին ինձ առաջարկվեց հանրապետության նախագահի թեկնածու լինել, ես Սահմանադրությունը մանրամասն ուսումանսիրել էի, հետևաբար, գիտակցելով իմ լիազորությունները, ընդունել եմ առաջարկը: Հարցի հետ կապված կարող եմ ասել, որ ցանկացած երկրում, երբ խոսում են երկրի կայունության, երկրի նկատմամբ քաղաքացիների վստահության մասին, ապա մի քանի հիմնարար հիմնախնդիրներ պետք է հաշվի առնել: Դրանցից մեկը իշխանության հավասար բաշխումն է տարբեր կառույցների միջև՝ տվյալ դեպքում Ազգային ժողով, կառավարություն, նախագահ: Որքան լիազորությունները հավասար, Սահմանադրության սահմաններում բաշխված լինեն, այնքան համակարգը կայուն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արմեն Սարգսյանը:

Շարունակությունը կարդացեք այստեղ։