Գլխավոր Սպորտ Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք

Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք

2038
0

Armsport.am-ը գրում է

Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 29-ին և հունիսի 4-ին Ավստրիայում կայանալիք ստուգողական հանդիպումներին:

Այսօր՝ մայիսի 23-ին մեր ազգային թիմը ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում բաց մարզում է անցկացրել: Պարապմունքից հետո հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը զրուցել է լրագրողների հետ:

 – Ի՞նչ մարզավիճակում եք գտնվում:

 – Կարելի է ասել նորմալ մարզավիճակում եմ՝ չնայած վերջին խաղն անցկացրել եմ 10 օր առաջ: Կարող եմ ասել, որ պահպանել եմ ֆիզիկական վիճակս, գիտակցել եմ, որ 10 օր ազատ եմ լինելու, ինձ վրա աշխատել եմ:

 – Առաջիկա մրցակիցների մասին ի՞նչ կասեք:

 – Դեռ չենք ուսումնասիրել: Ճիշտ է՝ խաղացել ենք այդ հավաքականների հետ, բայց երևի շատ փոփոխություններ են ունեցել, ինչպես մենք: Դեռ ժամանակ կա, մարզիչը մեզ կծանոթացնի մրցակիցներին:

 – Հավաքականի գլխավոր մարզիչը դարձյալ Վարդան Մինասյանն է. ինչպիսի՞ն են սպասելիքները:

 – Սպասելիքները շատ են: Հենց ինքը նույնպես մեծ սպասելիքներ ունի մեզնից: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք և այս հնարավորությունն օգտագործենք: Դժվար է, հեշտ չի լինելու, բայց կփորձենք ամեն ինչ անել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։