Գլխավոր ՇոուԲիզ Կոնստանտին Էրնստը պատմել է «Ձայնը. երեխաներ» շոուի սկանդալից հետո ձեռնարկվող առաջին քայլերի...

Կոնստանտին Էրնստը պատմել է «Ձայնը. երեխաներ» շոուի սկանդալից հետո ձեռնարկվող առաջին քայլերի մասին

2633
0

Նովոստի–Արմենիան գրում է.

Անցել է 20 ժամ «Ձայնը. երեխաներ» շոուի 6–րդ եթերաշրջանի հաղթողին հայտարարելուց հետո, սակայն հեռուստադիտողների վրդովմունքի ալիքը շարունակում է աճել, այդ պատճառով ռուսական Առաջին ալիքը հրավիրել է խորհրդակցություն։

Հիշեցնենք, որ հեռուստադիտողներին վրդովվեցրել է 10–ամյա Միկելլա Աբրամովայի` իրենց կարծիքով ոչ արդար հաղթանակը։ Հազարավոր վրդովված մարդիկ մեկնաբանություններ են գրում սոցցանցերում, լրատվական կայքերում` իրենց տարակուսանքը հայտնելով այն փաստի կապակցությամբ, որ Ալսուի դստեր հաղթանակն արդար չէր։ Հեռուստադիտողների մեծ մասը կարծում է, որ Միկելլայի մրցակիցներն ավելի ուժեղ էին և շատ ավելի լավ ելույթ ունեցան։ Այդ պատճառով շատերը կարծում են, որ Ալսուի դստեր հաղթանակն արդար չէր։

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը հանդես է եկել հայտարարությամբ։

«Նախագծի բոլոր եթերաշրջանների ընթացքում մենք առաջին անգամ ենք բախվում նման իրավիճակի հետ, երբ և′ մեր, և′ հեռուստադիտողի մոտ հարցեր են ծագել կապված ձայների հաշվարկի համակարգի հետ, որը կիրառվում է նախագծում։ Մասնակիցներից մեկի օգտին գրանցված հեռախոսազանգերի և sms–ների ակտիվությունը զգալիորեն գերազանցել է այլ մասնակիցների օգտին ստացված հեռախոսազանգերի և sms–ների թվին։ Մասնակիցների միջև նման տարբերություն, թերևս, երբեք չի եղել։ Մենք պետք է պարզենք, թե այս ամենը հանդիսատեսի իրակա՞ն արձագանքն է, թե՞ դա տեղի է ունեցել այլ պատճառներով», – նշել է Էրնստը։
Նրա խոսքով, եզրափակիչ արձանագրության հրապարակումն ամենաառաջին քայլն է, որին կհետևեն այլ գործողություններ։ Հենց այս արդյունքներն են ստացվել ապրիլի 26–ին։ Տրված ձայների թիվը միակ սկզբունքն է, որն ամրագրված է ձևաչափում հաղթողին որոշելու համար, այն օգտագործվում է 6 տարի շարունակ։

«Մենք իրավունք չունենք ազդել արդյունքների վրա։ Առաջին ալիքը շարունակելու է տեղեկացնել սկսված ստուգման արդյունքների մասին։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի «Ձայնի» ազնվության վրա ստվեր գցվի։ Ավելին, որ խոսքը երեխաների մասնակցությամբ մրցույթի մասին է։ Մեզ համար բոլոր մասնակիցները հավասարապես թանկ են։ Մենք սիրում, գնահատում և հպարտանում ենք յուրաքանչյուր մասնակցով, ով բարձրացել է «Ձայնի» բեմը նախագծի ցանկացած փուլում։ Եվ եթե ստուգման արդյունքում հասկանանք, որ անհրաժեշտ է փոխել քվեարկության համակարգը, ապա Talpa ընկերության հետ միասին կքննարկենք ապագայում նման իրավիճակներից խուսափելու ելքերը», – նշել է Էրնստը։