Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան) և «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի տեսախցիկները Վայոց ձորի մարզում կրկին ընձառյուծ են նկարահանել։
Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում WWF Հայաստանի էջը։
«Եվ կրկին ընձառյուծը Վայոց ձորից (նկարահանումն արվել է WWF Հայաստանի և «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի համագործակցության շրջանակներում),- նշված է գրառման մեջ։