Գլխավոր Լուրեր Միջազգային Շրի Լանկայում արգելել են դեմքը ծածկող բուրկաների գործածումը

Շրի Լանկայում արգելել են դեմքը ծածկող բուրկաների գործածումը

1580
0

Շրի Լանկայում, Զատկի տոնակատարության օրը տեղի ունեցած արյունահեղությունից հետո, երկրի իշխանություններն արգելել են դեմքը ծածկող բուրկաների կիրառումը, գրում է BBC-ն: Նախագահ Մաիտրիպալա Սիրիսենայի խոսքով, երկուշաբթի օրվանից արտակարգ դրության մասին օրենքով սահմանափակումն ուժի մեջ է մտնելու:

Նախագահի գրասենյակի փոխանցմամբ, ցանկացած հագուստ, որը «խոչընդոտում է նույնականացմանը», ազգային անվտանգության համար սպառնալիք է:

Շրի Լանկայի բնակչության 10%-ը (21 մլն մարդ) մուսուլմաններ են: