Գլխավոր Լուրեր Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում

1215
0

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում 2019 թվականի մայիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Լվովյան փողոցով դեպի նշված խաչմերուկ 1-ին երթևեկելի գոտով երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ ուղղությունների փոխարեն: