Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». Իշխանությունը լուրջ խնդրի առջեւ է կանգնած. ովքեր կլինեն մարզպետներ

«Ժամանակ». Իշխանությունը լուրջ խնդրի առջեւ է կանգնած. ովքեր կլինեն մարզպետներ

2996
0

«Ժամանակ» թերթը գրում է. «Բոլորը անհամբեր սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է անդրադառնալու մարզպետների թեմային, երբ են ազատվելու գործող ՀՀԿ-ական մարզպետները եւ երբ են նշանակվելու նորերը, ովքեր ներկայացնելու են նոր իշխանությունը:

Բայց մարզպետների նշանակումները ուշանում են, որովհետեւ նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում, թե ում կարելի վստահել այդքան կարեւոր պաշտոնները:

Հիմա նոր իշխանությունը այնպիսի մարդկանց փնտրտուքների մեջ է, ովքեր իսկապես կարող են քանդել հին համակարգը, կարող են անել այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը կենտրոնական իշխանության դեմ պայքարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում