«Մադրիդի Ռեալի» նախկին, այժմ «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի կաթված է ստացել։ Նա անհապաղ հոսպիտալացվել է։
Նրա մոտ ախտորոշվել է միոկարդիկ ինֆարկտ։ Մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններով նա վատ է զգացել առավոտյան մարզումից հետո։
37-ամյա իսպանացու հոսպիատալացման լուրը հաստատել է ակումբի մամուլի ծառայությունը։ Այլ տեղեկություններ դեռևս չկան։