«Գահերի խաղը» հեռուստասերիալի բեմադրող օպերատոր Ֆաբիան Վագները, ի պատասխան դժգոհ հանդիսատեսի, բացատրել է, որ ապրիլի 29-ին եթեր դուրս եկած 8-րդ սեզոնի 3-րդ սերիան նայելու համար հարկավոր է, որպեսզի հեռուստացույցների և համակարգիչների էկրանների կարգավորումներ ճիշտ լինեն, քանի որ դեպքերը գիշերն են տեղի ունենում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, հեռուստադիտողներից շատերը բողոքել են, որ սերիան այնքան մութ էր նկարահանված, որ դժվար էր տեսնել մարտերի մանրամասները: Վագները մեկնաբանել է, որ խնդիրը նկարահանումների հետ չէ կապված:
«Մեծ խնդիրը հենց այն, որ մարդկանց մեծամասնությունը չգիտի, թե ինչպես կարելի է ուղղել հեռուստացույցի կարգավորումները»,- ասել է Վագները:
Վերջինս հավելել է, որ 8-րդ եթերաշրջանի 3-րդ սերիան մռայլ գույների մեջ էր, որպեսզի հնարավոր լինի որոշակի տպավորության հասնել: