Գլխավոր Սպորտ Ռոնալդուի մաղթանքը սրտի վիրահատություն տարած Կասիլյասին (ֆոտո)

Ռոնալդուի մաղթանքը սրտի վիրահատություն տարած Կասիլյասին (ֆոտո)

1334
0

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առողջություն է մաղթել Մադրիդի «Ռեալից» նախկին թիմակից, պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասին, որը մայիսի 1-ին առավոտյան մարզման ժամանակ սրտի կաթված է ստացել եւ վիրահատվել է Պորտուի հիվանդանոցներից մեկում։ Նա այժմ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։

«Շատ ուժ քեզ, իմ ընկեր։ Հույս ունեմ, որ շուտով կապաքինվես»,- գրել է Ռոնալդուն Ինստագրամում։

37-ամյա Կասիլյասի կյանքին վտանգ չի սպառնում։ Ամենայն հավանականությամբ, նա կավարտի կարիերան։ Կասիլյասը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Պորտուի» հետ։