Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, քաթարական Qatar Sports Investments հիմնադրամը կարող է այլևս չֆինանսավորել ՊՍԺ-ն:
Հիմնադրամի ղեկավարությունը դժգոհ է ՊՍԺ-ի արդյունքներից, մասնավորապես՝ Չեմպիոնների լիգայում: Ակումբի սեփականատերերը գտնում են, որ թիմն իրավունք պարզապես չուներ լուրջ արդյունքներ չգրանցելու, քանի որ մեծ ֆինանսավորում է ստանում:
Բացի արդյունքները, քաթարցիները նաև մեծ հույսեր էին կապում, որ ՊՍԺ-ի շնորհիվ կբարելավվի իրենց համբավը, սակայն բոլորովին հակառակ պատկերն է: Փարիզյան ակումբն անընդհատ սկանդալների կենտրոնում է, իսկ ցանկացած անհաջողություն խիստ քննադատվում է լրատվամիջոցների կողմից, ինչը վնասում է քաթարական հիմնադրամի և Քաթարի համբավը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...