Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավոր էլ է Մամուլի ազատության օրվա կապակցությամբ: Նա մասնավորաբար գրել է․
«Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր.
Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունը այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եւ այդ արժեքը մենք պետք է պահպանենք եւ զարգացնենք:
Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»: