Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում նշվեց «ԱդեկվաԴ»-ի, Antifake.am-ի և Blognews.am-ի դեմ կազմակերպված...

Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում նշվեց «ԱդեկվաԴ»-ի, Antifake.am-ի և Blognews.am-ի դեմ կազմակերպված հարձակումով. Հրանտ Մելիք-Շահնազարյան

0
1190

Քաղաքականագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում նշվեց «ԱդեկվաԴ»-ի, Antifake.am-ի և Blognews.am-ի դեմ կազմակերպված հարձակումով։ Ըստ երևույթի, իշխանական քարոզչամեքենան հասկացել է, որ անզոր են այս ռեսուրսների տարածած տեղեկությունների դեմ պայքարում, գնացել դրսից մարդ են կանչել օգնության՝ իրենց պես անտաղանդներին։ Հիրավի՝ նման զնմանն գտանէ։

Նպատակը մեկն է։ Վերոնշյալ ռեսուրսներին լռեցնել, բլոկ անել, փակել… Հիմա ընկած հազարներով ռեփորթ են անում «ԱդեկվաԴ»-ի, Antifake.am-ի և Blognews.am-ի էջերն ու դրանց ադմիններին։ Ասեք, որ ստոր են։

Այս ամենը կանխել է պետք։ Ընկերներիս խնդրում եմ աջակցել օտարների հարձակմանը դիմակայող ժողովրդին, մտնել ու լայքել նրանց ռեսուրսների էջերը, որ հանկարծ բլոկ չընկնեն։

Իսկ ես իմ կողմից, հարգելի Artur Danielyan, Կոնստանտին Տեր-Նակալյան, Narek Malyan և Narek Samsonyan, առաջարկում եմ այս պատերազմում օգտագործել նաև Times.am-ի շատ համեստ ռեսուրսը։

Շնորհավոր Մամուլի ազատության միջազգային օրը»։