Գլխավոր Լուրեր Պատահարներ Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՀ ՊԲ

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՀ ՊԲ

1136
0

Մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից:

Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: