ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 5-ին, ժամը 07:14-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 8-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տան (սեփականատեր՝ Ա.Ա.) տանիքում այրվում է անասնակեր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է 07։40-ին, մարվել է՝ 08։21-ին։
Այրվել է ծղոտե տանիքը՝ մասամբ (մոտ 2 քմ):
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...