armdaily.am-ը գրում է.
Լառա Ահարոնյանի թիմի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի թեժ քննարկումները տեղափոխվեցին համացանց:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վաղը ասուլիս է տալու, սակայն չէր էլ պատկերացնում որ գրքի շնորհանդեսն այդքան կնճռոտ հարց կդառնա իր ասուլիսի համար: Ինչևէ, արդեն մի քանի անգամ ֆեյսբուքում ստիպված է եղել մեկ օրվա մեջ անդրադառնալ այդ գրքի թեմային: Իսկ գրառումների մեկնաբանությունները ոչ այնքան ի նպաստ Զարուհի Բաթոյանի են: Բացի այդ ֆեյսբուքում արշավ է սկսվել նրա հանդեպ, անգամ արխիվներն են բացում և գտնում ֆիլմեր, որտեղ նա խոսում է, օրինակ, սեքսի մասին: Համացանցում ակտիվ տարածվում է հետևյալ ֆիլմը, որտեղ Զարուհի Բաթոյանը նշում է, որ սեքսն իր համար ինքնանպատակ չէ: