Գլխավոր Պաշտոնական Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել. Տավուշի փոխմարզպետն ու ԱՆ փոխնախարարն ազատվել...

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել. Տավուշի փոխմարզպետն ու ԱՆ փոխնախարարն ազատվել են

2924
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել, ինչպես նաև ստորագրել է որոշումներ՝ Տավուշի փոխմարզպետին ու Առողջապահության փոխնախարարին աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ:

Սփյուռքի նախարարի տեղակալ է նշանակվել  Դավիթ Սարգսյանը:

Առողջապահության նախարարի տեղակալ է ն շանակվել Անահիտ Ավանեսյանը:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել է Տիգրան Սահակյանը:

Վարչապետը որոշում է ստորագրել նաև Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանին պաշտոնից ազատելու մասին: