Գլխավոր Դեսից-դենից Որոնք են մոլորակի ամենից էքստրեմալ բնակավայրերը

Որոնք են մոլորակի ամենից էքստրեմալ բնակավայրերը

0
2401

Ռուսաստանի Յակուտսկ քաղաքը և Օյմյակոն բնակավայրը գլխավորել են Երկիր մոլորակի ամենից էքստրեմալ բնակավայրերի ցանկը, որը կազմել է իսպանական EL Pais-ը։

Ցանկը կազմվել է հիմք ընդունելով բնակավայրերում կյանքի կազմակերպման ու տուրիզմի հետ կապված դժվարությունները, ներառյալ բնակլիմայական ու եղանակային պայմանները։

Ցանկի հեղինակները կարծում են, որ ամենից էքստրեմալ եղանակային պայմաններն ունի Յակուտսկ քաղաքը, որտեղ օդի ջերմաստիճանը ձմռանը կարող է իջնել ավելի քան -40 աստիճանը ըստ Ցելսիուսի սանդղակի, իսկ ամռանը բարձրանալ +29 աստիճանը, կրկին ըստ Ցելսիուսի սանդղակի։ Իսկ ահա Օյմյակոն գյուղում գրանցվել է մոլորակի ամենացածր ջերմաստիճանը․ 1926 թվականին այստեղ ֆիքսվել է -71,2 աստիճան․ ըստ Ցելսիուսի սանդղակի։ Նշվում է նաև, որ այնտեղ ապրում են շատ տարեցներ։

Երկրորդ տեղում կրկին Սահա-Յակուտիայում գտնվող Վերխոյանսկ քաղաքն է, իր ռեկորդային ցածր ջերմաստիճաններով։ Այստեղ ֆիքսվել է -69,8 աստիճան, իսկ ամենաբարձր ֆիքսված ջերմաստիճանը եղել է +37 աստիճան։ Այս գյուղը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում այն բանի համար, որ ջերմային տատանումը կազմում է 106 աստիճան։

Երրորդ տեղում մեքսիկական Սան-Լուսի-Ռիո-Կոլորադոն է, որտեղ գրանցվել է +59 աստիճան ջերմաստիճան։

Ամենադժվար հասանելի քաղաքը Լա Ռինկոնադան է, Պերուում։ Քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից 5099 մետր է։ Հիշեցնենք, որ Արարատ լեռան բարձրությունը 5165 մետր է, Արագածինը՝ 4090 մետր։

Ամենացածր բնակավայրերը Երիքովն ու Թաբխան է Իսրայելում։ Այս բնակավայրերը գտնվում են ծովի մակարդակից 200 մետր ցածր բարձրության վրա։